կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ԱԹՍ-ի հարձակման սպառնալիքի պատճառով որոշ ժամանակով սահմանափակել են Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանների գործունեությունը

ԱԹՍ-ի հարձակման սպառնալիքի պատճառով որոշ ժամանակով սահմանափակել են Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանների գործունեությունը

Թաթարստանում՝ Ելաբուգա քաղաքից ոչ հեռու, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել են քաղաքապետ Ռուստեմ Նուրիևը և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Current time-ը։

Նուրիևը, մասնավորապես, նշել է. «ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ այսօր Ելաբուգայի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Տեղում ավերվածություններ չկա։ ԱԻՆ-ն ու օպերատիվ ծառայությունները տեղում անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում»։

Հայտնի է նաև, որ անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններն այսօր որոշ ժամանակով սահմանափակել են գործունեությունը։ Սահմանափակումներն արդեն հանվել են։ Բացի այդ՝ Կազանում տարհանել են նաև «Օրգսինթեզ» քիմիական գործարանի աշխատակիցներին։

  • Կիսվել: