երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տարածաշրջանի տրանզիտային քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի. Իրանի ճանապարհաշինության և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախարար

Տարածաշրջանի տրանզիտային քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի. Իրանի ճանապարհաշինության և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախարար

Տարածաշրջանի տրանզիտային քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի: Այս մասին իր թվիթերում գրել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին:

«Շնորհիվ Իրանի ճանապարհաշինության և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալ Հերոլլա Խադամիի հատուկ առաքելությանը Հայաստան Նորդուզից ՀՀ տանող ճանապարհի, ինչպես նաև Կովկասյան միջանցքի խնդիրը հիմնովին կլուծվի: Եվ շուտով այդ տարածաշրջանի տրանզիտային քարտեզը ամբողջովին կփոխվի: Սադրիչները պետք է գիտակցեն, որ մեզ համար փակ ճանապարհներ չեն կարող լինել, բայց իրենց կողմից քանդված կամուրջները ոչ ոք չի վերականգնի»,- գրել է իրանցի նախարարը:

Նշենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում հետեւողականորեն խնդիրներ է ստեղծում Գորիս-Կապան ճանապարհով իրանական մեքենաների տարանցման համար: Այդ կապակցությամբ Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին Աղվանի-Տաթև այլընտրանքային ճանապարհի վերանորոգման հարցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: