Տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ Իրանը, պետք է դասեր քաղեն տեղի ունեցողից. Էրդողան
Իսրայելական ավազակությունից և պետական ահաբեկչությունից պաշտպանված լինելու Իրանի իրավունքը լիովին բնական է, օրինական և իրավաբանորեն հիմնավորված։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ Էրդողանի՝ ցեղասպանություն իրականացնելու դաժանության առումով Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին:
Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստվել է և շարունակում է պատրաստվել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանն առնչվող ցանկացած զարգացման և հնարավոր բացասական սցենարների։
«Իսրայելի ագրեսիայի դադարեցումը անհրաժեշտ է խաղաղության և ամբողջ մարդկության համար։ Մեր տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ հարևան Իրանը, պետք է անհրաժեշտ դասեր քաղեն տեղի ունեցող իրադարձություններից», -եզրափակել է նա։