կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Թալիբները մոտեցել են Քաբուլին

Թալիբները մոտեցել են Քաբուլին

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիսային, արևմտյան և հարավային շրջանների զգալի մասը, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ վերջին առաջխաղացումը գրանցվել է հարավային ուղղությամբ, ինչի արդյունքում թալիբները մոտեցել են մայրաքաղաք Քաբուլին:

Ինչպես հայտնել է Լոգար նահանգի պատգամավորներից մեկը՝ գրոհայիններին հաջողվել է գրավել նահանգի ողջ տարածքն ու կալանքի տակ առնել տեղի պաշտոնյաներին:

Թալիբները գրոհել են նաև երկրի հյուսիսում գտնվող Մազարի-Շարիֆ քաղաքը, որի արվարձաններում դաժան մարտեր են սկսվել, իսկ մինչ այդ նրանք վերահսկողություն էին սահմանել Հերաթում և Կանդագարում, որոնք երկրի՝ մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներն են: Ներկա պահին թալիբները վերահսկում են 34 նահանգից 19-ը:

Հիշեցնենք, որ թալիբների գրոհներն ու առաջխաղացումն ակտիվացավ, երբ ԱՄՆ-ն սկսեց իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից:

Նշենք նաև, որ թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի, Պակիստանի հետ սահմանային շրջաններում:

 

 

  • Կիսվել: