ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի տարբեր նահանգներում ևս 4 շրջան իր վերահսկողության տակ վերցնելու մասին

«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի տարբեր նահանգներում ևս 4 շրջան իր վերահսկողության տակ վերցնելու մասին

Արմատական «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Աֆղանստանի Քանդագար, Ֆարահ և Փարվան նահանգների 4 շրջան անցել է իր վերահսկողության տակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի հետ սահմանին երկու անցակետի նկատմամբ:

Նշենք, որ դրանից առաջ հայտնել էինք «Թալիբան» արմատական շարժման՝  Աֆղանստանի 174 գավառ վերահսկելու վերաբերյալ:

 

 

  • Կիսվել: