ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տաջիկստանն ու Իրանը տնտեսական համագործակցության հուշագիր են ստորագրել

Տաջիկստանն ու Իրանը տնտեսական համագործակցության հուշագիր են ստորագրել

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Դուշանբեում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում և հուշագիր տնտեսական ու տեխնիկական համագործակցության վերաբերյալ:

Այս մասին հայտնել է Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքը:
 
Նշվում է, որ տաջիկական կողմը ողջունել է Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու գործընթաց մեկնարկելու փաստը:
 
Նախագահները նաև մտահոգություն են հայտնել հարևան Աֆղանստանում տիրող քաղաքական ու ռազմական իրավիճակի առնչությամբ՝ ընդգծելով, որ դա սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

  • Կիսվել: