ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սուլեյմանիին հարկավոր էր ավելի վաղ վերացնել. Թրամփ

Սուլեյմանիին հարկավոր էր ավելի վաղ վերացնել. Թրամփ

Հունվարի 8-ին Սպիտակ տանը ելույթ ունենալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին հարկավոր էր վերացնել ավելի վաղ:

Նախագահ Թրամփը կրկնել է նախկինում ասված իր խոսքերը, որ Ղասեմ Սուլեյմանին մեղավոր է եղել բազմաթիվ մարդկանց մահվան մեջ, ուստի և նրան վերացնելու մասին որոշումը տեղին է եղել:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:

Նշվում է, որ գեներալի դուստրը՝ Զեյնաբ Սոլեյմանին, հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «սեւ օրերի» մասին:

Նա ասել է. «Խելագար Թրամփ, չկարծես, թե ամեն ինչ կավարտվի հորս տառապալի մահով»:

Միեւնույն ժամանակ Իրանի նախագահ Հասան ռոհանին նշել է. «Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»:

Հրաժեշտից հետո գեներալի մասունքները կտեղափոխեն Կում, որը համարվում է շիաների կենտրոններից մեկը:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, որոնց ձեռքերին է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունն է:

  • Կիսվել: