երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները

Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները

Ստամբուլում ահաբեկչության սպառնալիքների պատճառով Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Հոլանդիայի գլխավոր հյուպատոսությունները փակվել են ժամանակավորապես։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, թե Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ են սկսել։ Նա նշել է, թե ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 15 անձ է ձերբակալվել, որից 5-ն արդեն կալանավորվել են։

Նշենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ազգայնական գործիչ Ռասմուս Փալուն Ղուրան էր այրել, որից հետո Թուրքիայում եվրոպական երկրների հյուպատոսություններն ահաբեկչության սպառնալիքի պատճառով անորոշ ժամանակով սկսեցին փակվել։

  • Կիսվել: