Ստամբուլի նավաշինարանում պայթյուն է որոտացել
Ստամբուլի նավաշինարանում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Anadolu-ն:
Ինչպես հայտնել են տեղի արտակարգ ծառայությունները՝ պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Թուզլա շրջանի նավաշինարանում, աշխատանքի ժամանակ, նավի թափոնների պահեստում գազի բռնկման հետևանքով:
Մեկ բանվոր մահացել է, մեկը՝ թեթև վնասվածքներ ստացել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ պահպանության ստորաբաժանումներ ու փրկարարական խմբեր։