երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Спутник V»-ի ճանաչման գործընթացը կասեցվել է ուկրաինական ճգնաժամի պատճառով․ ԱՀԿ

«Спутник V»-ի ճանաչման գործընթացը կասեցվել է ուկրաինական ճգնաժամի պատճառով․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռուսական հակակորոնավիրուսային «Спутник V» պատվաստանյութի հաստատման հետ կապված իրականացնելիք տեսչական ստուգումները ժամանակավորապես դադարեցրել է։ Պատճառը ռուս-ուկրաինական հարաբերությունների ներկայիս ճգնաժամային վիճակն է։ «Ենթադրվում էր, որ տեսչական խումբը Ռուսաստան կայցելի պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ, սակայն հիմա ամեն բան ժամանակավորապես դադարեցվել է»,- հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը։

Ավելի վաղ, ԱՀԿ-ում հայտնել էին, որ «Спутник V»-ի հետ կապված տեսչական այցը հետաձգվել է՝ Ռուսաստան մեկնելու անհնարինությամբ պայմանավորված։

  • Կիսվել: