հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սպանվել է Իրանի գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչը

Սպանվել է Իրանի գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչը

Իրանում, Սիստան եւ Բելուջիստան նահանգում սպանվել է երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի նախկին ներկայացուցիչ Աբասալի Սոլեյմանին։ Ինչպես տեղեկացրել է Tasnim գործակալությունը, նրա դեմ Բաբոլսար քաղաքում մահափորձ է կատարվել։

Սոլեյմանիի վրա հարձակվել են Իրանի Ազգային բանկի բաժանմունքում։ Անհայտ անձը խլել է բանկի պահապանի ատրճանակն ու կրակ բացել։ Գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչը մահացել է, եւս երեք մարդ վիրավորվել է։ Հարձակվողը կալանավորվել է իրավապահ մարմինների կողմից։ Մահափորձի պատճառն անհայտ է։

Խամենեիի ներկայացուցիչները հոգեւորականներ են, որոնք կատարում են պարտականություններ գերագույն առաջնորդի անունից՝ նահանգի մակարդակով։

  • Կիսվել: