հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սոչիում կայացել է Պուտին-Լուկաշենկո առանձնազրույցը

Սոչիում կայացել է Պուտին-Լուկաշենկո առանձնազրույցը

Սոչիում կայացել է Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Վլադիմիր Պուտինի առանձնազրույց, որը տևել է մեկ ժամ:

Այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ չնայած ռուսական պատվիրակության մի մասի բացակայությանը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, սակայն հիմնական թեմաները կքննարկվեն, երբ պատվիրակության անդամները հասնեն Սոչի: Բանակցություններին պետք է մասնակցեն Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Միխայիլ Բաբիչը, միջազգային հարցերով նախագահի օգնական Յուրի Ուշակովը և նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն անբարենպաստ եղանակի պատճառով նրանց օդանավը վայրէջք էր կատարել ոչ թե Սոչիում, այլ Մինվոդիում:

  • Կիսվել: