հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սոչիում բլոգերը ոստիկանություն է զանգահարել և պահանջել կոկաին բերել՝ սպառնալով պայթեցնել բնակելի շենքը

Սոչիում բլոգերը ոստիկանություն է զանգահարել և պահանջել կոկաին բերել՝ սպառնալով պայթեցնել բնակելի շենքը

Սոչիում ուղիղ հեռարձակման ժամանակ բլոգերը զանգահարել է ոստիկանություն և պահանջել իրեն կոկաին բերել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկոյան 29-ամյա ռուսաստանցին նշել է իր ընկերուհու ծննդյան օրը։ Ինչ-որ պահի տղամարդը որոշել է կատակել. հավաքել է «02» և սպառնացել է պայթեցնել Ռախմանինովի փողոցի տունը, եթե իրավապահներն իրեն կոկաին չբերեն։

Որոշ ժամանակ անց բլոգերն ասել է, որ աշխատակիցներն իրեն բերել են այն, ինչ խնդրել էր, և ինքը չի պատրաստվում որևէ բան պայթեցնել։ Այս պահին երիտասարդը հետախուզվում է ոստիկանության կողմից, քրեական գործի հարուցման հարցը որոշվում է։

  • Կիսվել: