չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սոչիի քննչական մեկուսարանում մահացել է դատական երկու կարգադրիչ սպանած Վարդան Քոչյանը

Սոչիի քննչական մեկուսարանում մահացել է դատական երկու կարգադրիչ սպանած Վարդան Քոչյանը

Սոչիի քննչական մեկուսարանում մահացել է 61-ամյա Վարդան Քոչյանը, տեղեկացրել է «Ъ-Юг»-ը՝ հղում կատարելով փաստաբան Ալեքսանդր Բուռնաեւին։

Վարդան Քոչյանը 2021թ. հունիսի 9-ին սպանել էր երեք դատական կարգադրիչներից երկուսին, որոնք եկել էին Ադլերի Պրոսվեշչենիե փողոց՝ ապօրինի շինությունների քանդման վերաբերյալ դատարանի վճիռն ի կատար ածելու համար։ Դրանց տերը նրանց ուղղությամբ կրակ էր բացել։ Մահացածները՝ Անդրանիկ Մաթեւոսյանը եւ Ալբերտ Աղոզյանը, հազիվ 30 տարեկան էին։

Քոչյանը մի քանի տարի ապարդյուն դատի մեջ էր Սոչիի իշխանությունների հետ՝ ապօրինի շինությունների պատճառով։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քր.օր. 167 հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքի միտումնավոր ոչնչացում կամ վնասում) եւ ՌԴ Քր.օր. 295 հոդվածով (արդարադատություն կամ նախաքննություն իրականացնող անձի կյանքի դեմ ոտնձգություն)։ Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։ Վարդան Քոչյանին մեղադրանք է ներկայացվել, եւ նա սպասում էր դատին։

«Հայտնի է, որ նա սրտի հիվանդություն ունի, եւ ազգականների կարծիքով՝ նրան ժամանակին որակյալ օգնություն չի ցուցաբերվել։ Նրանք պատրաստվում են ստուգել կատարվածի բոլոր հանգամանքները»,- «Ъ-Юг»-ը մեջբերում է փաստաբան Ալեքսանդր Բուռնաեւի խոսքերը։

  • Կիսվել: