չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սլովակիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է, որ իր երկիրը պետք է դադարեցնի Ուկրաինային զինելը

Սլովակիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է, որ իր երկիրը պետք է դադարեցնի Ուկրաինային զինելը

Սլովակիայի նախկին վարչապետ, Smer ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ իր երկիրը պետք է դադարեցնի զինել Ուկրաինային, եւ կոչ է արել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պատերազմին վերջ տալու համար։

Ֆիցոն The Telegraph թերթին ասել է, որ «Ուկրաինային զինելը սպանություններից բացի այլ բանի չի հանգեցնում»։

Ֆիցոն, որը ցանկանում է դադարեցնել արեւմտյան զենքի մատակարարումները Սլովակիայի սահմանով, նաեւ հայտարարել է, որ իր երկիրն այլեւս զենք չունի, որը կարելի կլինի ուղարկել։

«Ավելի լավ է 10 տարի խաղաղ բանակցություններ վարել եւ դադարեցնել ռազմական գործողությունները, քան թույլ տալ ուկրաինացիներին եւ ռուսներին ապարդյուն սպանել միմյանց էլի տասը տարի»,- ասել է նա։

«Դա այն ճանապարհը չէ, որով կարելի է լուծել հակամարտությունն Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ»,- ավելացրել է նա, ինչից հետո կոչ է արել անցնել «խաղաղ բանակցությունների»։

  • Կիսվել: