Սիրիայում պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել
Սիրիայում ավտոշարասյունը պայթեցնելու հետևանքով մահացել է ռազմական ոլորտի ավագ խորհրդական, ազգությամբ ռուս գեներալ-մայոր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:
Գեներալ-մայորին շտապ տարհանել և բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Տուժել են ևս երկու զինծառայողներ՝ դարձյալ Ռուսաստանից:
Նշենք, որ ռուս և թուրք զինվորականները պարեկություն են իրականացնում Մ-4 մայրուղու վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Դեյր էզ Զորի մոտակայքում մարդասիրական ակցիայի անցկացումից հետո շարասյան վերադարձի ճանապարհին: Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։