ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիրիայի վերաբերյալ բանաձևը Պուտինի և Բայդենի շփման արդյունք է. ԱՄՆ կառավարություն

Սիրիայի վերաբերյալ բանաձևը Պուտինի և Բայդենի շփման արդյունք է. ԱՄՆ կառավարություն

ԱՄՆ կառավարությունը համոզված է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի հաստատումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի անձնական փոխգործակցության՝ հունիսի 16-ին Ժնևում կայացած հանդիպման արդյունք է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել Սիրիայում անդրսահմանային օգնությունը երկարաձգելու մասին: Փաստաթուղթը պատրաստվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի և Նորվեգիայի համատեղ ջանքերով: Այն 12 ամսով երկարաձգում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող «Բաբ ալ-Հավա» միակ անցակետի շահագործումը՝ պայմանով, որ վեց ամսից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույց կներկայացնի անդրսահմանային օգնության աշխատանքի մասին:

Հավելենք, որ Թուրքիան ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

 

  • Կիսվել: