ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում ավելի քան 235 000 բնակիչ լքել են իրենց տներից. ՄԱԿ

Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում ավելի քան 235 000 բնակիչ լքել են իրենց տներից. ՄԱԿ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ մեկ քառորդ միլիոն մարդ է տեղահանվել Սիրիայի հյուսիարևմտյան շրջանից՝ ընդդիմության խոշոր հենակետը հանդիսացող Իդլիբ նահանգում բռնության սրման պատճառով: CNN-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հայտնում ՄԱԿ-ը:

«Բռնությունների պատճառով տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացել են իրենց տներից՝ փորձելով անվտանգ վայր գտնել: Դեկտեմբերի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 235 000 մարդ է տեղահանվել հյուսիսարևմտյան Սիրիայում»,- ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերը համակարգող գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ սիրիական բանակը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, գրոհներ է իրականացնում Իդլիբի հյուսիսարևմտյան շրջաններում, որտեղ ավելի քան 3 մլն սիրիացի է բնակվում:

  • Կիսվել: