Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Բաքվում. աղբյուր
Սիրիայի և Իսրայելի նախարարները հինգշաբթի կհանդիպեն Բաքվում: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրեսը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հաղորդել էին անցյալ շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող նմանատիպ հանդիպման մասին, սակայն դրա վայրի վերաբերյալ որևէ հաստատում չկար։
Նշենք, որ Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչների միջև մեկ հանդիպում արդեն տեղի է ունեցել հուլիսի առաջին կեսին՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի Բաքու կատարած այցի շրջանակում։ Աշ-Շարաան այդ ժամանակ չի հանդիպել Իսրայելի ներկայացուցիչների հետ։


