երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սիրիան վերադարձրել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը. Լավրով

Սիրիան վերադարձրել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը. Լավրով

Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակ Գեյր Պեդերսենի հետ բանակցություններից առաջ Լավրովն ասել է. «Իրավիճակը բարելավվում է: Տարածքը, որը վերահսկում են ահաբեկիչները, շարունակում է կրճատվել: Եվ, իհարկե, շարունակվում է ահաբեկչական խմբավորումների մնացորդների վերացման աշխատանքն ինչպես Իդլիբի գոտում, այնպես էլ երկրի հյուսիս-արևելքում»:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեդերսենի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Ֆենտոնը հայտնել էր, որ հատուկ պատվիրակը մտադիր է ուրբաթ Մոսկվայում բանակցություններ վարել Լավրովի և ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ: Նա հավելել էր, որ հաջորդ շաբաթ Պեդերսենը կայցելի Դամասկոս, այնուհետև ճեպազրույց կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար:

  • Կիսվել: