հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիան սնանկությունից երկիրը փրկելու համար գործարարներից գումար կվերցնի

Սիրիան սնանկությունից երկիրը փրկելու համար գործարարներից գումար կվերցնի

Սիրիայում որոշել են գումարներ վերցնել երկրի խոշոր գործարարներից, որպեսզի փոխհատուցեն երկրի ծախսերը և սնանկությունից փրկեն երկիրը:

Այս, այսպես կոչված, հակակոռուպցիոն արշավն առաջինն իրականացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկ Ռամի Մակլուֆի հանդեպ: Դատարանի վճռով Մակլուֆին տուգանել են 21 միլիոն դոլարի չափով այն բանի համար, որ նրան պատկանող նավթարդյունաբերական ընկերությունը մաքսային հարկերը չի վճարել:

Մակլուֆը տնօրինում է նաև հյուրանոցների ցանցի, ֆինանսական կազմակերպությունների և այլն: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նման ճակատագիր սպասվում է նաև սիրիական մյուս հարուստ գործարարներին:

  • Կիսվել: