շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել. Բորել

Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել. Բորել

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը բացում է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու և հակամարտությունը քաղաքական լուծում գտնելու հեռանկարը: Այս մասին լագրրողների հետ զրույցում  ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել, մենք պետք է օգտագործենք այն՝ հասնելու հրադադարի և պատանդներին ազատելու և քաղաքական լուծում գտնելու համար»:

Ըստ Բորելի՝ զինադադարը պետք է հնարավորություն ընձեռի «վերակառուցելու Լիբանանի ինքնիշխանությունը, սկսելու լիբանանյան հաստատությունների աշխատանքը», որպեսզի լիբանանյան բանակը կարողանա ապահովել իր սահմանների անվտանգությունը։

Նա անընդունելի է համարել իսրայելական բանակի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները՝ առաջարկելով, որ UNIFIL առաքելությունը պետք է վերանայվի՝ ընդլայնելու իր լիազորությունները:

Բորելը հավելել է, որ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում:

 

  • Կիսվել: