Ըստ Բորելի «Ուկրաինայում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև բախում չի սպասվում»
Ուկրաինայում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև բախում «չի սպասվում»։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային արևմտյան զենքով Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու թույլտվությունը համապատասխանում է միջազգային իրավունքին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բորելը հաստատել էր՝ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել։
«Երկարատև քննարկումներից հետո նախագահ Ջո Բայդենը թույլատրել է հեռահար զենքի օգտագործումը՝ մինչև 300 կիլոմետր դեպի Ռուսաստանի տարածք։ Դա շատ լավ նորություն է Ուկրաինայի համար, նրանք խնդրել են դա», - նշել էր Բորելը և պարզաբանել, թե Եվրամիությունում այդ հարցը վերաբերում է ազգային իրավասությանը։