շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն

Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն

Շվեդիայի իշխանությունները 275 միլիոն դոլար կհատկացնեն ԱՄՆ-ից զենք գնելու համար՝ հետագայում այն Ուկրաինա փոխանցելու համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թագավորության պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նորվեգիան, Շվեդիան և Դանիան համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու ՆԱՏՕ-ի նախաձեռնության ֆինանսական աջակցության վերաբերյալ: Խոսքը դաշինքի կողմից Ուկրաինայի պաշտպանական կարողությունները ամրապնդելու համար համակարգված շտապ օգնության մասին է։ Զենքի մատակարարումը սպասվում է հաջորդ ամիս»։

Նախարարի խոսքով՝ նման աջակցությունը ոչ միայն ռազմական, այլև ռազմավարական նշանակություն ունի տրանսատլանտյան գործընկերության ամրապնդման համար։

Հավելենք, որ հակամարտության սկզբից ի վեր Շվեդիայի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր գումարը հասել է 9,58 միլիարդ դոլարի։

  • Կիսվել: