երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շվեդ ակտիվիստը Էրդողանին անվանել է իսլամական բռնապետ,որոշել է Ղուրան վառել Թուրքիայի դեսպանատան առաջ

Շվեդ ակտիվիստը Էրդողանին անվանել է իսլամական բռնապետ,որոշել է Ղուրան վառել Թուրքիայի դեսպանատան առաջ

Շվեդ քաղգործիչ, փաստաբան Ռասմուս Պալուդան, ով հայտնի է իր աջծայրահեղական գործունեությամբ, հայտարարել է, որ  Շվեդիայի` ՆԱՏՕ անդամակցության բանակցությունների ընթացքում Անկարայի կողմից առաջադրված պայմանները  խոսքի ազատության սահմանափակման նպատակ են հետապնդում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Պալուդան զգուշացրել  է, որ հունվարի 21-ին Ղուրան է այրելու Թուրքիայի դեսպանատան առաջ՝ ի նշան խոսքի ազատության պաշտպանության։

Տեղական լրատվականների հետ զրույցում նա ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությանը, սակայն դրան զուգահեռ չպետք է վերացվի խոսքի ազատությունը։

Նա ավելացրել էր, որ իր երկրում չի ցանկանում տեսնել ոչ մի թուրք և քուրդ, իսկ Էրդողանին անվանել էր իսլամական բռնապետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: