ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում

Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այց է կատարել Հարավային ռազմական օկրուգ և հատուկ գործողության անցկացման գոտում ստուգել է ռուսական զորքերի վիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Շոյգուն ուղղաթիռով շրջել է զորքերի տեղակայման շրջաններում, ստուգել է ռուսական ստորաբաժանումների առաջապահ դիրքերը հատուկ գործողության գոտում, ամրություններն ու պաշտպանական գծերը:
 
Առաջնագծում նախարարը շփվել է զինծառայողների հետ և շնորհակալություն հայտնել նրանց խնդիրների օրինակելի կատարման համար:
 
Խմբավորման կառավարման կետում Շոյգուն լսել է հրամանատարների զեկույցները գործառնական ուղղություններով իրավիճակի և ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ:
Հրամանատարներին լսելու ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել զորքերի համակողմանի ապահովման կազմակերպմանը, դաշտային պայմաններում անձնակազմի տեղակայման պայմաններին, ինչպես նաև բժշկական ու թիկունքային ստորաբաժանումների աշխատանքին:
 

  • Կիսվել: