հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ

Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ

Չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գերմանական RedaktionsNetzwerk Deutschland (RND) լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Սա չի կարող շարունակվել. Գերմանիա ժամանած փախստականների ավելի քան 70 տոկոսը նախկինում գրանցված չի եղել, թեև գրեթե բոլորն այցելել են ԵՄ երկրներից որևէ մեկը»,-նշել է նա:

Կանցլերն ընդգծել է, որ այդ պատճառով Գերմանիան աջակցում է Եվրոպայի արտաքին սահմանների պաշտպանությանը: Շոլցի խոսքով՝ Բեռլինն արդեն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Ավստրիայի հետ սահմանները պաշտպանելու համար, ինչպես նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել Շվեյցարիայի և Չեխիայի հետ համատեղ սահմանային հսկողության վերաբերյալ:

Քաղաքական գործիչն անդրադարձել է Լեհաստանին, որն, ըստ նրա, պետք է  ուշադիր լինի, որպեսզի իր դիվանագիտական ​​ներկայացուցչություններում աշխատանքային վիզաներ այլևս չվաճառվեն, իսկ միգրանտները չհայտնվեն Գերմանիայում։

«Այդ պատճառով մենք խստացրել ենք վերահսկողությունը Լեհաստանի հետ սահմանին»,- ընդգծել է կանցլերը։

Նա հավելել է՝ եթե արդեն Գերմանիա ժամանած միգրանտներին մերժեն ապաստան տրամադրել, ապա նրանք ստիպված կլինեն լքել երկիրը։

  • Կիսվել: