երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՇՀԿ եւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները համատեղ կոմյունիկե են ստորագրել

ՇՀԿ եւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները համատեղ կոմյունիկե են ստորագրել

ՇՀԿ եւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները համատեղ կոմյունիկե են ստորագրել Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայացած հանդիպման արդյունքներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ կոմյունիկե, որն արտացոլում է անվտանգության ոլորտում ընդհանուր խնդիրների լուծման համախմբված մոտեցումները»,-ասել է Շոյգուն: Նա հստակեցրել է, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության պահպանման, ինչպես նաեւ ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցերի շուրջ:

Նիստի ընթացքում ՇՀԿ եւ ԱՊՀ երկրների ռազմական պատվիրակությունների առջեւ տեսակապի միջոցով ելույթ է ունեցել նաեւ Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն, որը մասնակիցներին է հայտնել իր կարծիքը միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական իրավիճակի վերաբերյալ:

  • Կիսվել: