հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Շղթայական ավտովթար Հարավաֆրիկյան Հանրապետությունում. կան բազմաթիվ վիրավորներ

Շղթայական ավտովթար Հարավաֆրիկյան Հանրապետությունում. կան բազմաթիվ վիրավորներ

 Հարավաֆրիկյան Հանրապետության Ումլանգա քաղաքի մայրուղու վրա երեկ շուրջ 50 մեքենաների շղթայական ավտովթար է տեղի ունեցել բեռնատար մեքենայի պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն կան բազմաթիվ վիրավորներ: Ծանր վիրավորների թվում կա նաև հղի կին:

Ականատեսներից մեկը Reuters-ին հաղորդել է, որ մի մեծ բեռնատար հարվածել է խցանման մեջ կանգնած մեքենաներին:

 

  • Կիսվել: