Շատ շնորհակալ ենք բարեկամ Ադրբեջանին մարդասիրական և այլ աջակցության համար. Զելենսկի
Ուկրաինան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորանքները Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ և նրա հարգանքն Ուկրաինայի ու ուկրաինացիների նկատմամբ։
Հարգելի՛ նախագահ, Ուկրաինան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք շատ շնորհակալ ենք բարեկամ Ադրբեջանին մարդասիրական և այլ աջակցության համար։ Մենք անհամբեր սպասում ենք մեր ռազմավարական գործընկերության զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:


