Սև ծովը չպետք է դառնա բախման ասպարեզ. Էրդողան
Սև ծովը չպետք է դառնա բախման ասպարեզ: Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային:
Էրդողանը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա։
«Մենք քննարկեցինք հնարավորինս շուտ հանդիպելու անհրաժեշտությունը, և նա խոստացավ պահել իր խոսքը: Հուսով եմ, որ այս այցը շուտով կկայանա»,-ասել է Թուրքիայի նախագահը:


