կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա

Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա։
 
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Զախարովան նշել է, որ Ս․ Լավրովը հանդիպելու է թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների համատեքստում տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային օրակարգում եղած հարցերի շուրջ։
 
«Առաջին հերթին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև սիրիական, լիբիական և ղարաբաղյան կարգավորման հարցը, Բալկանների, Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի իրավիճակը»,- նշել է Զախարովան։

  • Կիսվել: