երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սերբիան հրաժարվել է թուրքական բայրաքթարներ գնելուց

Սերբիան հրաժարվել է թուրքական բայրաքթարներ գնելուց

Սերբիան հրաժարվել է թուրքական «Բայրաքթարներ» գնելուց, քանի որ դրանք մատակարարվել են Կոսովոյին։ Այս մասին կիրակի «ՏՎ Պինկ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին  տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
 
«Մենք հրաժարվեցինք թուրքական բայրաքթարներ գնել, քանի որ նրանք դրանք տվեցին Պրիշտինային։ Մենք այլևս այս հարցով չենք ուզում համագործակցել նրանց հետ, քանի որ նրանք ապօրինի պետության մատակարարման հիմնական աղբյուրն են՝ հակառակ 1244 և այլ բանաձևերի»,- ասել է Վուչիչը։
 
Նա նշել է, որ առաջիկա մի քանի ամիսներին Բելգրադը «մի քանի հարյուրից մինչև հազար կամիկաձե անօդաչուներ կստանա, որոնք պատվիրվել են Մերձավոր Արևելքում»։ Ըստ Վուչիչի, սա արվում է «պոտենցիալ ագրեսորին» զսպելու համար։

  • Կիսվել: