երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սբերբանկի հաճախորդները մարտի 18-ից չեն կարողանա այլ բանկեր դոլարով փոխանցումներ կատարել

Սբերբանկի հաճախորդները մարտի 18-ից չեն կարողանա այլ բանկեր դոլարով փոխանցումներ կատարել

Սբերբանկի հաճախորդները մարտի 18-ից չեն կարողանա Ռուսաստանի այլ բանկեր եւ արտերկիր փոխանցումներ կատարել ԱՄՆ դոլարով, կանադական դոլարով, ֆունտ սթեռլինգով, դանիական եւ շվեդական կրոնով, մյուս արժույթները հասանելի են, ընդ որում՝ օնյալն-հավելվածում այժմ կարելի է արտերկիր փոխանցումներ միայն եվրոյով։

«Պատժամիջոցների պատճառով մարտի 18-ից Ռուսաստանի եւ արտերկրի այլ բանկերի հաշիվներին փոխանցման համար հասանելի արժույթների ցանկը սահմանափակվել է։ Դա նշանակում է, որ Խնայբանկում հնարավոր չի լինի այլ բանկ փոխանցում կատարել ԱՄՆ դոլարով, կանադական դոլարով, ֆունտ սթեռլինգով, դանիական եւ շվեդական կրոնով»,- տեղեկացրել է բանկն իր Telegram-ալիքում։

«Սբերբանկ Օնլայն» հավելվածով արտերկիր փոխանցումները հնարավոր են միայն եվրոյով։

  • Կիսվել: