Մենք չկարողացանք համաձայնության գալ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ. Կալլաս
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ չի հաջողվել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների հարցում:
՛՛Ցավոք, մենք չկարողացանք համաձայնության գալ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, բայց աշխատանքը շարունակվում է՛՛,-նշե է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտնել էր, որ Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը՝ Կիևի կողմից ՛՛Դրուժբա՛՛ խողովակաշարով նավթի տարանցման կասեցման պատճառով։


