հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սաակաշվիլին գիտակցությունը կորցրել է. Ալասանիա

Սաակաշվիլին գիտակցությունը կորցրել է. Ալասանիա

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, ասել է, որ այսօր լուսադեմին երրորդ նախագահը գիտակցությունը կորցրել է:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ըստ Ալասանիայի՝ երրորդ նախագահը ծանր հիվանդ է, և չնայած այն բանին, որ կորոնավիրուսային վարակն անցել է, դեռ բարձր ջերմություն ունի և չի կարողանում շարժվել։

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-4-ին՝ լոգարանում. ըստ երևույթին նա ներս է մտել ու ընկել։ Գիշերը հիվանդասենյակում մարդ չկա, բուժքույրը նստում է միջանցքում։ Եթե ​​տղաս զանգում է, ձայն է տալիս, անմիջապես ներս է մտնում…

Օրեր առաջ հենց այստեղ՝ «Վիվամեդ»-ում, կանխատեսում արեցին, որ գիտակցության կորուստները կարող են մահացու ավարտ ունենալ»,- ասել է Ալասանիան։

  • Կիսվել: