երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք. կուսակցության անդամ

Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք. կուսակցության անդամ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծանր վիճակում տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք՝ ասել է իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չիլաձեն։

«Ես հենց նոր խոսեցի իմ անձնական բժշկի հետ… Նախագահի (նախկին նախագահ Սաակաշվիլիի- խմբ.) առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրա կյանքը փրկելու համար կարևոր է, որ նա տեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքը պատրաստվում է»,- լրագրողներին ասել է Չիլաձեն։

  • Կիսվել: