երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սա այն չէ, ինչ սպասում էինք. Զելենսկին մեկնաբանել է ԵՄ որոշումը

Սա այն չէ, ինչ սպասում էինք. Զելենսկին մեկնաբանել է ԵՄ որոշումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԵՄ առաջնորդների որոշումը՝ կապված Ուկրաինայի անդամակցության հեռանկարների հետ, տեղեկացնում է УНИАН-ը։

Զելենսկին, մասնավորապես, ասել է. ՛՛Երեկ տեղի ունեցավ ԵՄ երկրների առաջնորդների շատ կարեւոր հանդիպումը՝ երկար, առարկայական։ Մենք գիտենք, թե ինչ են քննարկել այս հանդիպմանը բոլոր ղեկավարները, գիտենք, թե ովքեր են մեզ աջակցել, ովքեր են լռել, ովքեր են փորձել այդ ձեւակերպումները դեռեւս անբավարար դարձնել Ուկրաինայի, Եվրոպայի եւ մեր ընդհանուր ազատության համար։ Ինչպե՞ս ենք գնահատում ընդունված որոշումը։ Շատ պարզ։ Պետք է ավելի ուժեղ լինել։ Սա այն չէ, ինչ մենք սպասում էինք՛՛։

Հիշեցնենք, որ Վերսալում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ մասնակիցները համաձայնության չեն եկել Ուկրաինայի ընդունման արագացված ընթացակարգի շուրջ։

Բացի այդ՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ասել է, որ Եվրահանձնաժողովի գնահատականը կարող է երկար տեւել։

  • Կիսվել: