ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ռուսաստանը ծրագրում է Ուկրաինան կտրել Ազովի ծովից»․ հաղորդվում է «ՌԴ սահմանին մարտերի մասին»

«Ռուսաստանը ծրագրում է Ուկրաինան կտրել Ազովի ծովից»․ հաղորդվում է «ՌԴ սահմանին մարտերի մասին»

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, թե իրավիճակը կտրուկ սրվել է Մարիուպոլի ուղղությամբ, եւ ներկայում մարտեր են ընթանում Ռուսաստանի սահմանի մոտ։ Նա հայտնել է, որ «ժողովրդական միլիցիայի» մեկ մարտիկ զոհվել է, կան վիրավորներ։

Մարիուպոլը գտնվում է Ազովի ծովի ափին։ Ռուսական համացանցում վաղ առավոտից տեղեկություններն են հրապարակվում, ըստ որի Ռուսաստանը ծրագրում է Ուկրաինան կտրել Ազովի ծովից։ 

  • Կիսվել: