շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը շարունակելու է նպաստել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսմանը․ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ

Ռուսաստանը շարունակելու է նպաստել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսմանը․ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ

Ռուսաստանը շարունակելու է ջանքեր ներդնել, որպեսզի արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը վերսկսվի, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է մերձավորարևելյան կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը։

«Անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից և միջազգային մի շարք դերակատարների տրամադրվածությունից՝ մեր երկիրը շարունակելու է նպաստել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի վերսկսմանը»,- ասել է դիվանագետը։

Վլադիմիր Սաֆրոնկովի խոսքով՝ Ռուսաստանը դրա համար կարևոր նախադրյալներ ունի՝ կառուցողական հարաբերություններ Իսրայելի, Պաղեստինի, արաբական այլ երկրների հետ, ինչպես նաև «վստահությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ»։

«Մասնավորապես, գործընթացի մեկնարկին էր ուղղված Մերձավոր Արևելքի խնդրի շուրջ միջազգային հանդիպում անցկացնելու Մոսկվայի նախաձեռնությունը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը։

  • Կիսվել: