ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանը սեպտեմբերից հետո առաջին անգամ Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել. BBC

Ռուսաստանը սեպտեմբերից հետո առաջին անգամ Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել. BBC

«52-օրյա երկար դադարից հետո հակառակորդը վերսկսել է հրթիռային հարձակումները Կիևի վրա։ Հրթիռը չի հասել Կիև, հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են այն մայրաքաղաքին մոտենալիս»,- ասել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն՝ հավելելով, որ խոսքը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի մասին է։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

Առավոտյան Կիևում պայթյուններ են տեղի ունեցել նույնիսկ օդային հարձակման ազդանշանից առաջ։ Ինչպես պարզաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, հարձակումից հետո ահազանգը կարող է գործարկվել բալիստիկ կրակի դեպքում, քանի որ այս տեսակի հրթիռները շատ արագ են թռչում և դժվար է նկատել ռադարների վրա։

Նրա խոսքով՝ հրթիռներն արձակվել են, ըստ ամենայնի, Կուրսկի կամ Բրյանսկի շրջաններից, որոնք սահմանակից են Ուկրաինայի Կիևի, Չեռնիգովի կամ Սումիի շրջաններին։ Ըստ տվյալների՝ հրթիռներն ընկել են երկու բնակավայրերի միջև գտնվող դաշտում։ Կիևի իշխանությունները հայտնել են, որ ավերածություններ և տուժածներ չկան:

Մինչ այդ, շաբաթ գիշերը Ուկրաինան հարձակման էր ենթարկվել նաև անօդաչու թռչող սարքերով։ ՀՕՊ-ը ոչնչացրել է 31 անօդաչու սարքից 19-ը:

  • Կիսվել: