երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Ռուսաստանը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում` Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան

Ռուսաստանը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում` Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան

ՌԴ ԶՈւ միացյալ խմբի հրամանատարությունը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

 Վերջին 24 ժամվա ընթացքում հետախուզական տեխնիկան բացահայտել է ուկրաինացի զինվորների հենակետերը Կրամատորսկ քաղաքում։ Թիվ 28 հանրակացարանում եղել է ավելի քան 700, իսկ թիվ 47 հանրակացարանում՝ 600-ից ավելի զինվոր, փոխանցում է tert.am-ը:

«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման այդ կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- ասվում է ՌԴ ՊՆ զեկույցում։

Աղբյուրը հիշեցնում է, որ Նոր տարվա առաջին րոպեներին ուկրաինական բանակը համազարկային կրակի արձակման HIMARS համակարգերից վեց հրթիռ է արձակել Մակեևկայի շրջանում ռուս զինվորների ժամանակավոր տեղակայման կետին։ Չորս հրթիռ խոցել էր շենքը, ինչի հետևանքով փլվել են առաստաղները։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 89 ռուսաստանցի զինծառայող, այդ թվում՝ գնդի հրամանատարի տեղակալը։

ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ զինվորների մահվան հիմնական պատճառը եղել է բջջային հեռախոսների օգտագործումը, որոնք կարողացել են տեղորոշել ուկրաինական զորքերը։ Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ ձեռնարկելու են բոլոր միջոցները՝ հետագայում նման միջադեպերը բացառելու համար, իսկ հետաքննության արդյունքներով մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

  • Կիսվել: