հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Օդեսայի վրա, քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված չէ․ Պոդոլյակ

Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Օդեսայի վրա, քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված չէ․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտնել է, որ ռուսները պատրաստվում են հերթական հարձակմանը Օդեսայի վրա, փոխանցում է УНИАН-ը։

«Սա պատերազմ է, որը մենք չենք սկսել: Սա պատերազմ է, որը սկսել է Ռուսաստանը: Մենք չենք կարող րոպեական իմանալ ռուսական պլանները: Բայց մենք գիտենք, որ ռուսական զորքերը ակտիվորեն պատրաստվում են հարձակման Օդեսայի դեմ: Նրանք արդեն փորձել են դա իրականացնել: Բայց մեր պաշտպանությանը հաջողվեց նրանց հետ պահել»,- ասել է Պոդոլյակը։

Նա նաև հավելել է, որ զավթիչները պատրաստ են եղել անցած գիշեր Օդեսայի ռմբակոծմանը։

«Քանի դեռ Ուկրաինայի երկինքը չի փակվել կամ մինչև Արևմուտքը մեզ չտա անհրաժեշտ քանակությամբ ինքնաթիռ, մենք չենք կարող օդից երաշխավորել Օդեսայի անվտանգությունը»,- ասել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

  • Կիսվել: