կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստ է Բաքվին և Երևանին բանակցությունների հարթակ տրամադրել. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է Բաքվին և Երևանին բանակցությունների հարթակ տրամադրել. Զախարովա

«Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու՝ Ռուսաստանի առաջարկը մնում է ուժի մեջ»,-հունվարի 12-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ եթե հայկական կողմն անկեղծորեն շահագրգռված է եռակողմ պայմանավորվածության շրջանակներում խնդիրների լուծմամբ, ապա անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը:

«Սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։ Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են։ Հիշյալ մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը խոսել է և՛ ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության, և՛, միևնույն ժամանակ, Արևմուտքի կողմից առաջ մղվող ինչ-որ համալիր լուծմանը նախապատվություն տալու մասին»,- Զախարովայի մեկնաբանությունը մեջբերում է ՌԴ ԱԳՆ-ն։

  • Կիսվել: