շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը մտադիր է օգտվել Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ սահմանափակումների չեղարկումից

Ռուսաստանը մտադիր է օգտվել Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ սահմանափակումների չեղարկումից

Ռուսաստանը մտադիր է օգտվել Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ սահմանափակումների չեղարկումից, որպեսզի զարգացնի համագործակցությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք կզարգացնենք մեր համագործակցությունն այնպես, ինչպես արել ենք նախկինում՝ միջազգային պարտավորություններին ու գոյություն ունեցող ռեժիմներին համապատասխան։ Որոշ սահմանափակումների հանումից հետո դրանք ավելի քիչ են դարձել։ Բնական է՝ մենք դրանից կօգտվենք, եւ դա չպետք է որեւէ մեկի մոտ հարցեր առաջացնի»,- ասել է նա լրագրողներին։

«Այստեղ մենք իրավական դաշտում ենք, իսկ դրան խանգարելու ամեն տեսակ քաղաքականացված փորձերը մենք կանխատեսում ենք, բայց կփնտրենք միջոցներ նման վնասակար ազդեցությունից մեզ ապահովելու համար»,- ընդգծել է դիվանագետը։

  • Կիսվել: