հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանը կրկին ռմբակոծել է Խերսոնը և Դոնեցկի մարզը

Ռուսաստանը կրկին ռմբակոծել է Խերսոնը և Դոնեցկի մարզը

ՌԴ զինված ուժերը կրկին ռնբակոծել են Խերսոնի կենտրոնը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Խերսոնի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

«Ռուսաստանի բանակը հարձակվում է ժամանակավոր օկուպացված ձախ ափից։ Քաղաքի կենտրոնական մասում մի քանի պայթյուններ են որոտացել»,-գրել է նա։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Սելիդովոյի բնակելի թաղամասը հարձակման է ենթարկվել S-300 զենիթա-հրթիռային համակարգով։

Քրեական գործ է հարուցվել պատերազմական կանոնները խախտելու համար։

  • Կիսվել: