շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը գիշերը 81 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ

Ռուսաստանը գիշերը 81 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ

Մարտի 9-ի գիշերը Ռուսաստանը տարբեր տեսակի 81 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է 48 թևավոր հրթիռից 34-ը։

Ինչպես հայտնում է pravda.com.ua-ն, այս մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:

«Այս գիշեր հակառակորդը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքի վրա։

Տարբեր վայրերից իրականացրել է հրթիռների 81 արձակում`

- օդից X-101/X-555 թևավոր հրթիռների 28 արձակում;
- ծովից 20 «Կալիբր» թևավոր հրթիռների արձակում;
- օդից X-22 թևավոր հրթիռների 6 արձակում;
- օդից X-47 «Կինժալ» թևավոր հրթիռների 6 արձակում;
- 2 - X-31P, 6 - X-59 հրթիռների 8 արձակում;
- С 300 զենիթային կառավարվող հրթիռների 13 արձակում:

Բացի այդ, իրականացվել է «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարքերի 8 արձակում։

  • Կիսվել: