ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ ինտենսիվ հարվածները, Օդեսայում կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ ինտենսիվ հարվածները, Օդեսայում կա զոհ

Իրադրությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում շարունակում է մնալ լարված: Գիշերն առնվազն 10 անօդաչու թռչող սարք է գրոհել Օդեսայի մարզի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 14-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ վնասվել են 23-հարկանի շենք, մի շարք այլ բազմաբնակարան բնակելի շենքեր, որոնցից մեկը լիովին ավերվել է, օժանդակ շինություններ, ուսումնական հաստատություն, խանութներ և մեքենաներ։

Ուկրաինացի զինվորականներն, ընդհանուր առմամբ, գրանցել են երկրի ուղղությամբ արձակված 86 գրոհային անօդաչու թռչող սարք: Դրանցից 70-ը ոչնչացվել է:

Իր հերթին, հունիսի 20-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկոյան և գիշերվա ընթացքում ուկրաինական 61 անօդաչու թռչող սարք է խոցվել ՌԴ-ի ինը մարզերում։ Արձակումների հետևանքների մասին նախարարությունը ոչինչ չի հայտնել։

ՌԴ ռազմական գերատեսչությունը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Մոսկվայի մարզի երկնքում:

 

  • Կիսվել: