ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությունից և չի հրաժարվում հիմա. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությունից և չի հրաժարվում հիմա. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությունից և չի հրաժարվում հիմա։ Այս մասին ասել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Պատասխանելով հարցին, թե ինչի՞ կհանգեցնի անօդաչու թռչող սարքի միջադեպը՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների առումով՝ Պեսկովը, մաասնավորապես, ասել է. ՛՛Իհարկե, երկխոսության մեջ երկրներից յուրաքանչյուրը կպաշտպանի իր շահերը, բայց, միևնույն ժամանակ, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել կառուցողական երկխոսությունից և չի հրաժարվում հիմա՛՛։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնը հայտնել էր, որ ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքը բախվել է ռուսական Սու-27 կործանիչի հետ Սև ծովի չեզոք օդային տարածքում և ընկել ծովը։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է բախման փաստը և պնդել, որ ԱԹՍ-ն անջատված ռադիոհաղորդիչով թռչելիս է եղել դեպի բռնակցված Ղրիմ։

  • Կիսվել: