չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Բելառուսին վիրավորեն․ Պեսկով

Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Բելառուսին վիրավորեն․ Պեսկով

Բելառուսի հետ հարեւան երկրների գործողություններն անկանխատեսելի են, իսկ այդ երկրները՝ թշնամական, ուստի Ռուսաստանը չի կարող անմասն մնալ, այստեղ նախազգուշական միջոցներ են անհրաժեշտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

՛՛Բելառուսը մեր նման շրջապատված է թշնամական երկրներով։ Քանի որ մենք Միութենական պետություն ենք, բնականաբար, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ վիրավորեն Բելառուսին։ Հարեւանների գործողությունները շատ անկանխատեսելի են, ոչ բարեկամական, ուստի այստեղ, իհարկե, անհրաժեշտ են նախազգուշական միջոցներ՛՛,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Միութենական պետության անվտանգության միջոցների մասին հարցը։

  • Կիսվել: